Ուղեղի ծերացումը կարելի է դանդաղեցնել մի քանի սննդամթերքների օգնությամբ, գրում են Նեբրասկայի համալսարանի (Լինքոլնում եւ Իլինոյսում) գիտնականները Nature Aging-ի հոդվածում։
«Այս հետազոտությունը հայտնաբերել է սննդանյութերի կոնկրետ պրոֆիլ, որոնք կարող են նպաստել ուղեղի առողջ ծերացմանը, ինչը խթան է հանդիսանում հետագա հետազոտությունների համար՝ այդ արդյունքների հաստատման նպատակով»,- նշվել է հրապարակման մեջ։
Այդպիսի նյութերից են էյկոզապենտաենային թթուն եւ լիեպոթթուն, որոնք պարունակվում են, օրինակ, ձկան, կակղամորթների, վուշի սերմերի, չիայի, դդմազգիների եւ արեւածաղկի սերմերի, ընկույզի մեջ, տեղեկացրփլ է «ՌԻԱ Նովոստին»։
«Երեք տարբեր կարոտինոիդներ, ֆիտոպիգմենտներ, որոնք շատ մրգերի եւ բանջարեղենների տալիս են նրանց բնորոշ գույնը, կարեւոր տեղ են զբաղեցնում ուղեղի դանդաղ ծերացման սննդային պրոֆիլում։ Կարոտինոիդներով հարուստ մթերքներն են սպանախը, կաղամբը, եգիպտացորենը, քաղցր տաքդեղը (կարմիր, կանաչ կամ դեղին), լոլիկը, ձմերուկը, գրեյփֆրուտը, սեխը, բրոկոլին եւ գազարը»,- ավելացնում են գիտնականները։
Բացի այդ, հոդվածում կարեւոր նյութերի թվում նշվել են Е վիտամինը եւ խոլինը։ Դիետիկ մթերքները դրանցից առաջինում ներառում են ընկույզները, սերմերը եւ բուսայուղերը, իսկ դրա զգալի քանակություն ստացվում է նաեւ բանջարեղենների կանաչ տերեւներից եւ հարստացված հատիկաբույսերից։
Խոլինը պարունակվում է կենդանական ծագման սպիտակուցներում, ինչպիսին են միսը, թռչնամիսը, ձուկը եւ ձուն, ինչպես նաեւ խաչածաղկավորների ընտանիքի որոշ բանջարեղեններում եւ որոշ ընդեղեններում, նշվել է հրապարակման մեջ։