«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ձեռք է բերել սարքավորումներ‚ որոնք ստուգում են գծանշումների տեսանելիությունը և հաստության գործակիցը, ինչպես նաև լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող ճանապարհային նշանների լույսի ուժի գործակիցը։

Մատակարարը և Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները փորձարկել են սարքերը Մ-2 միջպետական ավտոճանապարհի վրա։ Սարքերի միջոցով արձանագրված տվյալները կհամեմատվեն գործող նորմատիվ իրավական ակտերի, ստանդարտների պահանջների հետ։

Սարքերի ձեռքբերումը կնպաստի գծանշման աշխատանքների և տեղադրվող ճանապարհային նշանների որակական չափանիշների բարձրացմանը։