Բագրատ Սրբազանի աջակիցները կրկին հավաքվել են Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Նախօրեին եկեղեցու բակում Բագրատ ՍՐբազանն ասել էր. «Վաղը ժամը 10:30 Սուրբ Աննա եկեղեցու բակում եմ լինելու: Հանդիպման եմ գնալու շատ կարևոր մարդու հետ: Չեմ ասում՝ ում հետ եմ հանդիպելու, որովհետև երեկ ասացի՝ տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն: Մեր ոստիկաններն են մեղք. չեն կարողանում հանգստանալ:
Բացի այդ, մենք մեծ անակնկալ ունենք ուրբաթ օրը, մեր միջոցառումն այստեղ կանենք հետո միասին մի տեղ պետք է գնանք: Մնացած գործողությունների մասին կասեմ ամսի 9-ին կայանալիք մեծ հանրահավաքից հետո: Գործընթացները շարունակվելու ենք՝ հասնելու համար հիմնական հանգրվանին»: