Պատերազմի երկու տարում Ռուսաստանն Ուկրաինայում ավերել կամ վնասել է 210 000 շենք։ Այս մասին վկայում է The New York Times-ի վերլուծությունը երկու հայտնի գիտնականների՝ հեռահար ուսումնասիրման ոլորտի մասնագետներ Քորի Շերոմի եւ Ջեյմոն վան դեն Հուքի հետ միասին (Նյու Յորքի քաղաքային համալսարանից եւ Օրեգոնի նահանգի համալսարանից)։
Ուսումնասիրության համար օգտագործվել են ռադիոլոկացիոն արբանյակների տվյալները, որոնք կարող են հայտնաբերել կառույցների անգամ ոչ մեծ փոփոխությունները։ Մոտ 900 վնասված կամ ավերված շենքերն օբյեկտներ են, որոնք գտնվում են Ժնեւի կոնվենցիաների (սահմանում են մարդասիրական վերաբերմունքի չափորոշիչներ պատերազմի ժամանակ) պաշտպանության տակ։ Այդ թվում՝ 106 հիվանդանոց, 109 եկեղեցի եւ 708 դպրոց։