Հիմնական հարցը, որի վրա Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության Խորհրդի նախագահ, լինելու է նախաձեռնությունների աջակցությունը պետությունների միջեւ խաղաղության եւ համագործակցության հարցերում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա նաեւ անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի օգնության հարցին՝ 10 մլն դոլարի չափով։ «Մենք կարծում ենք, որ նույնպիսի օգնություն պետք է ցուցաբերվի նաեւ Ադրբեջանին»,- ասել է նախարարը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հունգարիան արգելափակում է Հայաստանի աջակցության նախագիծը Եվրոպական միության խաղաղության հիմնադրամի կողմից, որի շուրջ միությունում ձեռք է բերվել նախնական համաձայնություն։