Ծիրանի արտահանման լուրջ խնդիրներ են ի հայտ եկել սահմանի վրա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բավարար աշխատանք չի տարել տեղեկատվության առումով, թե ինչ անհրաժեշտ փաստաթղթեր են հարկավոր արտահանման համար:

«Ասել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արտահանման համար, այս պարզագույն խնդիրների չլուծման պատճառով ուղղակի 100-ավոր տոնաններով ծիրան են փչացել և դեն են նետել, քանի որ գյուղացիները ստիպված են եղել սպասել մաքսատանը»,-իր խոսքում նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքերով՝ գյուղատնտեսության ոլորտում կազմակերպվածության լուրջ խնդիր ուենք, բայց հիմնականը՝ դա մարկետինգի բացակայությունն է:
«Ինքս եղել եմ Վրաստանում և տեսել եմ, որ այնտեղ ծիրանի մեծ պահանջարկ կա, սակայն արտահանումը մասնակի է բավարարվել»,-նշեց տնտեսագետը: