Հեղեղումից անմիջապես հետո` առայսօր, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել:

Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները:

Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, տեղում իրականացրել իրազեկում: