եմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ինստագրամյան էջում կից տեղադրելով իր հեծանիվ վարելու տեսանյութը:

Նա ներկայացրել է 4 պայման իրեն միանալու համար. «Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»: