Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դատական նիստի ընթացքում Գագիկ Համբարձումյանի խոսքից մի հատված.
«4-օրյա և 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Համբարձումյանը դատարանին.
«Հարգելի՛ դատարան, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը մասնակցել եմ, մասնակցում եմ , մասնակցելու եմ, որ Ձեր գլխի վերևում կախված զինանշանի վրայի Արարատ լեռը կիսալուսին չդառնա»։
Գագիկ Համբարձումյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով»։
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Համբարձումյանի տեսակցությունների վրա արգելք է դրվել։