Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի ցերեկը հանդիպել է երկրի նախագահ Դրաուպադի Մուրմուի հետ եւ հրաժարական տվել, տեղեկացրել է նախագահի քարտուղարությունը։
«Վարչապետ Նարենդրա Մոդին այսօր հանդիպել է նախագահի հետ եւ հրաժարական տվել կառավարության հետ միասին։ Նախագահն ընդունել է հրաժարականը եւ դիմել Նարենդրա Մոդիին եւ կառավարությանը՝ խնդրելով շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության աշխատանքի անցնելը»,- նշվել է հաղորդագրությունում։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վարչապետը եւ կառավարությունը պետք է հրաժարական տան, բայց կատարեն իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։