Հունիսի 6-ին ԵՄ-ում սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քառօրյա շրջանը, որն անցկացվում է բոլոր 27 անդամ երկրներում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
ԵՄ օրենսդիր մարմնի ընտրությունները, որտեղ այս անգամ ընտրելու են 720 պատգամավոր, տեղի են ունենում չորս օրերից (հունիսի 6-9) առաջին օրը՝ կախված յուրաքանչյուր երկրի քվեարկության ազգային ավանդույթներից։
Հունիսի 6-ը քվեարկության հիմնական օրն է միայն մեկ երկրում՝ Նիդեռլանդներում։ Ինչպես տեղեկացրել է NOS-ը, ընտրատեղամասերը բացվում են ժամը 7.30-ին եւ աշխատելու են մինչեւ 21.00-ն։ Առանձին տեղամասեր ավելի շուտ են բացվել՝ առավոտյան ժամը 6-ին եւ անգամ օրվա սկզբին։
ԵՄ երկրների մեծ մասի համար քվեարկության հիմնական օրը լինելու է հունիսի 9-ը, մի շարք երկրներում կամարտահայտությունն իրականանալու է այլ ընտրություններին զուգահեռ։
Ի դեպ, շատ պետություններում կա ժամկետից շուտ քվեարկության օպցիա, այդ գործընթացը մեկնարկել է դեռ շաբաթվա սկզբին։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան եվրոպացիներին կոչ է արել օգտվել ձայնի իրենց իրավունքից։