ԱԺ պատգանավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Մաքսային միությանը միանալու կառավարության որոշման մասին:

Նրա գնահատմամբ` Ռուսաստանի համար այս երկրի լինել-չլինելը դառնում է աշխարհաքաղաքական կարևոր խնդիր: Հարությունյանը վստահ է, որ այս կերպ ՌԴ-ն փորձում է սեղմել իր տնտեսական ազդեցությունը:

«Ռուսաստանը որոշեց, որ երբեմնի ԽՍՀՄ միավորները պետք է վերականգնվեն: Բայց Ռուսաստանը պատրոն չի, մենք էլ իրա կլիենտը: Ինքը մեզ պետք է այնքան, որքան մենք իրեն»,- խոսքը շարունակելով ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ ինքը ԵՄ-ին միանալու կողմնակից է, քանի որ Ասոցացումը Հայաստանին կտա տնտեսական սերտացում և այն բացառապես տնտեսական մոտեցումներ է հետապնդում: «Կարծում եմ օրիգինալ միտք արտահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ բոլոր դեպքերում էլ առավել կարևոր պետք է լինի ազգային անվտանգությունը: Եվրոպական միությունը մեզ կտար հնարավորություն` եվրոպական կարողություններն օգտագործելով` զարգացնել սեփական տնտեսությունը: Մենք պետք է գիտակցենք, որ սեփական ուժերով չենք կարող ստեղծել այնպիսի կարգավիճակ, որով կկարողանանք դիմակայել թշնամուն: Դրա համար էլ մեզ պետք է ճիշտ որոշում կայացնել, թե որ պատուհանին մոտենալ»,- հավելեց Հարությունյանը:

ԱԺ պատգամավորը, սակայն, ցավ է հայտնում, որ զարգացումներն այլ ուղղությամբ ընթացան, և հայտնում է, որ Ռուսաստանում մեր նկատմամբ գործը վերլուծություններից այն կողմ չանացավ:

«Մեր որոշումները պետք է ոչ թե նոր սպառնալիքներ ստեղծեն, այլ տնտեսական նոր, ավելի լայն հնարավորություններ տան: Եթե ներգրավվենք ԵՄ-ում, կունենանք մեծ ներուժ, դինամիկ զարգացող տնտեսություն, իսկ ՄՄ-ն իշխանության լիազորությունների սահմանափակման հետևանք»,- նշեց Հրությունյանը` ավելացնելով, որ մենք կանգնած չենք ճակատագրական, ողբերգական որոշումներ կայացնելու առջև, և պետք է գիտակցել, որ դրված է ազգային անվտանգության հարցը ևս, ինչն առավել կարևոր է:

«Ոչ Եվրոպան, ոչ էլ Ռուսաստանը երբեք չեն հրաժարվի Հայաստանւի վրա ձեռքը դնելուց: Բայց ես չգիտեմ` ինչու զգում եմ, որ մինչև նոյեմբեր ինչ որ հուշագիր կստորագրվի ԵՄ-ի և Հայաստանի միջև»,- ասաց Հարությունյանը: