Ներկա պահին Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսելու հիմքեր չունի, քանի որ Կիևի ռեժիմն ամբողջովին փակել է դրա համար բոլոր դռները, և Ռուսաստանը շարունակում է հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Դրա մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ եթե նույնիսկ այժմ խոսք լիներ Կիևի հետ դիվանագիտական կարգավորման միջոցների կիրառմամբ որևէ լուրջ զրույց վարելու մասին, առաջին հերթին հարց կծագեր, թե ում հետ պետք է նման խոսակցություն վարել։
«Այս հարցն այժմ եռում է, և մենք դրա պատասխանը չենք տեսնում։ Ուրիշ բան, որ հիմա հիմքեր չկան նման բանակցային գործընթաց սկսելու համար։ Կիևի ռեժիմը դեռ ամբողջությամբ փակել է բանակցային գործընթացի բոլոր դռները։ Մենք շարունակում ենք հասնել նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նրան նաև խնդրել են մեկնաբանել այն կարծիքը, թե Արևմուտքն օգտագործում է Զելենսկուն Ուկրաինայում որոշ ոչ ամբոխահաճ որոշումներ իրականացնելու համար, ինչպես նաև կարծիք հայտնել Ուկրաինայի ղեկավարի հնարավոր հեռանկարների մասին։ Պեսկովը նշել է, որ Կիևի որոշումները, ինչպես օրինակ՝ մոբիլիզացիայի համար ավելի երիտասարդ տարիք սահմանելը, ուկրաինական հասարակության մեջ բացասական էլ ավելի մեծ ալիք կառաջացնի։
«Եվ, փաստորեն, նա կդառնա իրենց որդիներին կորցրած բազմաթիվ մայրերի թշնամի։ Նրա համար շատ դժվար կլինի ապրել այս աշխարհում»,- նշել է Պեսկովը։