ԱՄՆ-ում սպասում են, որ Ռուսաստանը մոտակա շաբաթների ընթացքում օդային և ռազմածովային զորավարժություններ կսկսի Կարիբյան ծովում։ Դրա մասին CBS-ին հայտնել է անաուն ամերիկացի պաշտոնյան։
Կարիբյան ավազանում զորավարժություններին կմասնակցեն ռուսական ռազմանավեր և հեռահար ռմբակոծիչներ։ Դրանք կլինեն 2019 թվականից ի վեր առաջին օդային և ռազմածովային զորավարժությունները, որոնք Ռուսաստանը կանցկացնի ԱՄՆ մատույցներում։
Միացյալ Նահագները զորավարժությունների անցկացման մտադրությունը մեկնաբանում է իբրև Ուկրաինային ամերիկյան աջակցության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ամերիկյան զորավարժությունների ակտիվացման ռուսական պատասխան։
Այդ զորավարժությունները չեն գնահատվում իբև անմիջական սպառնալիք Միացյալ Նահանգների համար, հայտնել է պաշտոնյան։ Ռուսական ռազմանավերը, ըստ ամենայնի, կմտնեն Կուբայի և Վենեսուելայի նավահանգիստներ: