Հայ-ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որը հայտինի է տարբեր երկրների մշակույթներին անդրադարձով, այս անգամ տեսահոլովակ է ներկայացրել ռումիներենով։ Երգը կոչվում է «Saraiman»: Այն լիրիկական ստեղծագործություն է, որը հրաշալիորեն միաձուլվում է Ժակլին Բաղդասարյանի քաղցրահնչյուն կատարման հետ։

Տեսահոլովակի ռեժիսորը խմբի անդամ Լուի Թոմասն է։

Հավելենք, որ մի քանի շաբաթ առաջ խումբը կրկին հանդես էր եկել նորությամբ՝ ներկայացնելով Արտո Թունջբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի «Արարատ» հայտնի քավր տարբերակն ու տեսահոլովակը՝ խորհրդանշական լեռան ֆոնի վրա։ Այն ունի ավելի քան մեկ ու կես միլիոն դիտում։

Saraiman տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է երեկ, եւ արդեն ունի հարյուր հազարից ավելի դիտում։