Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին նշել է աշխարհի լավագույն թիմը։

«Մոլորակի լավագույն թիմը հիմա «Ռեալն» է, քանի որ նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգայում։ Արդյունքներով լավագույնը «Ռեալն» է, բայց ես համակրում եմ «Մանչեսթեր Սիթիին», Գվարդիոլայի խաղաոճին։ Նրա թիմերը ֆուտբոլ են խաղում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Infobae.com-ը։

Մեսին Արգենտինայի հավաքականի հետ պատրաստվում է ԱՄՆ-ում անցկացվելիք Ամերիկայի գավաթին, որը կմեկնարկի հունիսի 20-ին։