Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի կազմը 2024/2025 մրցաշրջանի համար։
Կանանց մենասահքի թիմում ընդգրկվել է նաև Ադելիա Պետրոսյանը։ Հայազգի մարզուհին համարվում է Ռուսաստանի գեղասահքի գլխավոր հույսերից մեկը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 16-ամյա Պետրոսյանը կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և ներկայացնել Հայաստանը, սակայն Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հերքել էին տեղեկությունը:
Ադելիան Ռուսաստանի չեմպիոն է: Ռուսաստանցի գեղասահորդները 2022 թվականից զրկված են միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: