Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Այս մասին  հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նա նշեց, որ երկու տուժածի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս 4-ի վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են հիվանդասենյակում:

Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ , որոնցից մեկը բժշկական օգնություն ստանալով, դուրս է գրվել:


Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: