Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սուտ մեկ՝ ինչը որ տեղի է ունենում դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա, ասում է չկա: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։
Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք՝ դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենեք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորումը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց. «Չգիտե՞ք։ Բա ձեր ղեկավարի հայտարարությունները լսեք 27 հուլիս 2018 թվական, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելու։
Մյուսը այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին խոսո՞ւմ է: Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։
Նրա այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները կրկին տեղից արձագանքեցին, ինչին ի պատասխան Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հանգիստ նստեք տեղներդ, ուրեմն էլ չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունը, իյա: Այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։
Ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը և հավելեց, որ ելույթն ավարտվել է։