ԱՄՆ իշխանությունները հանել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» 12-րդ բրիգադին ամերիկյան զենք մատակարարելու արգելքը, տեղեկացրել է Washington Post-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտին։

«Ուկրաինայի «Ազով» 12-րդ բրիգադը Լիհիի օրենքին համապատասխանության ստուգում է անցել, որն իրականացնում է ԱՄՆ պետդեպարտամենտը», պարբերականը մեջբերել է գերատեսչության հայտարարությունը։

Խոսքն այն օրենքի մասին է, որը թույլ չի տալիս ԱՄՆ ռազմական օգնություն ցուցաբերել օտարերկրյա ստորաբաժանումներին, որոնք մերկացվել են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ։ Այն անվանվել է ի պատիվ սենատոր Փատրիկ Լիհիի։

Պետդեպարտամենտը հայտնել է, որ նման խախտումների ոչ մի ապացույց չի գտել։ Արգելքը մցտվել էր մոտ 10 տարի առաջ։

Գերատեսչության ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, թե երբ է հանվել արգելքը եւ արդյոք ամերիկյան զենքը հասել է «Ազովի» մարտիկներին։