Այսօր՝ շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Audi» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyn.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: