Կարծես լրիվ ուրիշ Հայաստանում լինենք միջավայրի առումով: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը, ով մինչ այդ գնդակ էր խաղում ներկաների հետ:
«Գիշերը երիտասարդները ազգային երգեր էին երգում, իրենց ուղերձն էին հղում, մաղթանքներն էին անում: Շատ-շատ էի հուզվել, չկարողացա նույնիսկ նորմալ խոսել»,-ասաց նա:
«Այս շարժումը իշխանափոխությունից ավելին է: Այս ամբողջ շարժումը արժեքի, քաղաքակրթական մտքի, ապրումների փոփոխություն է: Այդ հիմքը չունեցար, մնացածը դատարկ է: Սրանք ոչ մի արժեքային հիմք չունեն, դրա համար մենք մենք այս վիճակում գտնվում: Եթե այդ փոփոխության ապրումը, զգացումը չունեցանք, մնացածը լրիվ աթոռ է, իշխանություն է, որն այսօր կա, վաղը չկա:
Վաղը բոլորին հրավիրում եմ ժամը 3-ին ներկա գտնվել այստեղ: Շատ կարեւոր է մեզ համար, որ առաջիկա գործընթացները, թե վաղվա, թե մյուս օրվա, կարողանանք հասցնել տրամաբանական եզրահանգման»,-ասաց Սրբազանը:
Հիշեցմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իրենց մի քանի ժամ է տվել, որ ներկայացնեն շարժման ֆինանսական ելքերն ու ծախսերը, նա արձագանքեց. «Ո՞վ է դա, դա ի՞նչ է, ինչ կերպարանք ունի: Իրենք չկան, գոյություն չունեն: Էս երկիրը մի հոգին եւ նրա շուրջը հավաքված 15 սեւ ասպետները ուզում են հասցնել իրենց չր նպատակների իրականացմանը: Նա չկա, գոյություն չունի: Եթե կասեք՝ ով է կամ ինչ է, կենսագրությունը ցույց կտաք եւ նաեւ կպահանջի էն մարդուց ձեռքը կտրել սուտ խոսելու համար, այդ ժամանակ ես կպատասխանեմ:
Իրենց ամբողջ ուղեղը, չգիտեմ որտեղ է, ես սխլմամբ ցույց տվեցի գլուխը, իրենց ամբողջ ուղեղը դա է՝ փողը, ֆինանսը, պատահական ինչ-որ տեղ հայտնված լինելը: Իրենք չեն էլ կարող մտածել, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը»: