Նոր քաղական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը երեք տարի եղել է ՀՀԿ անդամ, սակայն իր որոշումով դուրս է եկել կուսակցությունից, երբ որոշվել է, որ իրեն ցանկանում են մեծամասնական կարգով առաջադրել ընտրություններում:

Նշելով այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում, նա նաև հավելեց, որ ՀՀԿ-ն սխալ ուղղությամբ էր գնում: «ՀՀԿ-ի կողքին չէր կարող գործեր Անի Զախարյան անձը, քանի որ մեր գաղափարախոսությունները տարբեր էին», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու էր որոշել հենց այդ կուսակցության անդամ լիներ, նա պատասխանեց, քանի որ նրանք էին այդ ժամանակ իշխանության գլուխ:

Նա նաև նշեց, որ ԱԺ նոր օրինագիծ է ներկայացնելու, ըստ որի այն տղամարդը, ով թեկուզ մի տող աղջկա հասցեին վիրավորական արտահայտություն կհնչեցնի, կտուգանվի 300-500 հազար դրամի չափով: Անդրադառնալով նրա բուռն մուտքին քաղաքական դաշտ, նա նշեց, որ իր բարձրացված խնդիրներն արդիական են և, որ հայ աղջիկները վարկաբեկվում են հայ տղաների կողմից:

Հիշեցնենք, որ վերջերս Անի Զախարյանը հայտնի է դարձել սեռական ակտիվության կոչերով, մասնավորապես՝ նա կոչ է անում կույս մնալ մինչև 26 տարեկան, ինչպես նաև երեխաններ ունենալ արտամուսնական կապերից: