Երևանում հունիսի 13-ին, 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 13-14-ին, 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հունիսի 13-14-ին և 16-17-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-15-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։