Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշնակցայնության հունով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։ Պեսկովը նշել է, որ սրանում հաստատ շահագրգռված է Հայաստանը։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետեւողականորեն պաշտպանում ենք դրանք, եւ այդ գերակայությունները անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են (ՀԱՊԿ) անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։