Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, կառավարության նիստում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որեւէ մեկը սա չպետք է շփոթի եւ իշխանության թուլություն չպետք է ընկալի եւ գնահատի:
Ես հույս ունեմ, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն այդ ուղերձները եւ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձները արդեն կոնկրետ հասցեներով»,-ասաց նա: