Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարծում եմ, որ դրանք շատ լավն են: Չնայած ես բավականին կոշտ էի»,- ասել է Թրամփը YouTube-ի Impaulsive ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Պուտինի հետ իր հարաբերությունները բնութագրելու խնդրանքին: Նախկին նախագահը հավելել է, որ հարգում է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին։

«Զվարճալի է, որ ինձ համար շատ ավելի հեշտ է հարաբերություններ հաստատել ուժեղների [մարդկանց], քան թույլերի հետ», - եզրափակեց նա: