59.60 կարատանոց վարդագույն ադամանդը գնահատվել է շուրջ 60 մլն դոլար, որը համարվում է ռեկորդային երբևիցե աճուրդի հանված ադամանդի համար և վաճառվելու է Շվեցարիայում նոյեմբերին:

Ձվաձև թանկարժեք քարը,որը համարվում է ամենամեծ անթերի վարդագույն ադամանդը վաճառվելու է Sotheby’s աճուրդի տան կողմից Ժնևում նոյեմբերի 13-ին: Այս մասին նշված է Նյու Յորքյան աճուրդի տան հաղորդագրության մեջ: Այս մասին հաղոդում է Bloomberg-ը: