Իսրայելի Զինված ուժերը հայտնել են, որ գրոհային ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրթիռային կայանքին Լիբանանի հարավի Յարուն շրջանում, ինչպես նաեւ «զինամթերքների պահեստին», «ռազմական շենքին» եւ «ահաբեկչական ենթակառուցվածքին» Ռամիա, Հուլա եւ Հայթարուն շրջաններում (երկրի հարավ)։


ՑԱԽԱԼ-ի հրապարակմանն ուղեկցող գիշերային տեսագրություններում երեւում է, թե ինչպես են բնակելի շենքերը եւ այլ օբյեկտներ Լիբանանի գյուղական տեղանքում ենթարկվում օդից հրթիռակոծման։

Ուրբաթ երեկոյան լիբանանյան տարածքից Իսրայելի հյուսիսի դեմ ուղղվել է մոտ տասը հրթիռային ական, որոնք, զինվորականների խոսքով, զոհերի չեն հանգեցրել։