«Հանուն հայրենիքի» շարժման ձեւաչափի փոփոխությունը նշանակում է, որ տակտիկան այլ կլինի, գործողություններն այլ կլինեն, պայքարի ավանդական միջոցները կփոխվեն նաեւ մարդկանց ներգրավվածության եւ նոր անձանց առկայության տեսակետից։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Նա ավելացրել է, որ կկատարվի այն առաջարկների վերլուծություն, որոնք ստացվում են։
«Հունիսի 12-ը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքացիները պաշտպանված չեն։ Իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ են ամեն բանի, որպեսզի պահպանեն իրենց աթոռը եւ ստրկությունը իրենց աշխարհաքաղաքական ծրագրերին»,- նշել է Գալստանյանը։
Նա կրկնել է, որ երկրի աղետը կխորանա, ուստի նպատակն անփոփոխ է՝ իշխանության հրաժարական։
«Ոստիկանությունը դարձել է ոչ միայն բռնության միջոց մարդկանց դեմ, այլեւ նրանց նվաստացման։ Այս իրավիճակում մենք պետք է գործենք նոր մարտավարությամբ։ Կառավարող կուսակցության հայտարարությունն այն մասին, որ հունիսի 17-ին պատրաստվում են բոյկոտել նիստը, որպեսզի քվորում չապահովվի, հակաօրինական է։ Դա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ նրանց հեռանալն անհրաժեշտ է, քանի որ նրանք իրենց օրենքից վեր են դասում»,- ասել է Գալստանյանը։