Իսպանիան ապրիլին վերականգնել է ռուսական երկաթի եւ պողպատի ներմուծումը եռամսյա դադարից հետո, վկայում է եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների «ՌԻԱ Նովոստիի» վերլուծությունը։
Ռուսական ԶԼՄ-ները նշել են, որ Իսպանիան դադարեցրել էր այդ մետաղի գնումը ՌԴ-ից 2023թ. դեկտեմբերին եւ դադարը պահել է մինչեւ ապրիլ։ Գարնան կեսին գնումները վերականգնվել են. ներկրվել է 21,3 հազար տոննա մետաղ (8 մլն եվրո արժողությամբ)։
Տեղեկացվել է նաեւ, որ երկիրը ավելացրել է ալյումինի գնումը՝ 1,5 անգամ՝ 13 մլն եվրոյի, ինչպես նաեւ 1,9 անգամ ավելացրել է տիտանի ներկրումը Ռուսաստանից՝ 1,5 մլն եվրոյի։
Ռուսաստանի եւ Իսպանիայի փոխադարձ առեւտուրը ապրիլին կրճատվել է 14 տոկոսով՝ 248 մլն եվրո, որից 177,2 մլն-ն բաժին է ընկնում ռուսական արտահանմանը, իսկ 70,8 մլն-ն՝ իսպանականին։