Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական էջից:


Հայտարարության մեջ նշվում է, որ Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։