Հնդկաստանում բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել 60 մարդ։ Դրա մասին հայտնել է Press Trust of India պարբերականը։ Չի բացառվում, որ զոհերը կարող են ավելի շատ լինել։
Մահացածների թվում են նաև բեռնատար գնացքի մեքենավարն և երկրորդ մեքենավորը, ինչպես նաև մարդատար գնացքի անվտանգության աշխատակիցը։
Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով մերձավորներին կորցրած հարազատներին։ Իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարել։