Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Դյուսելդորֆում մրցեց Ավստրիայի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի հարվածից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)։
D խմբում Ֆրանսիան երկրորդն է։ Առաջատարը Նիդերլանդների թիմն է, որը 2:1 հաշվով հաղթել էր լեհերին։
Изображение
Ավստրիա․ Պենց, Պոշ, Դանսո, Վյոբեր, Մվենե, Զայվալդ, Գրիլիչ, Լայմեր, Զաբիտցեր, Բաումգարտներ, Գրեգորիչ։
Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Էրնանդես, Կանտե, Ռաբիո, Դեմբելե, Գրիզման, Մբապե, Տյուրամ։