Հարավային Ավստրալիան հայտնի է վարդագույնի հանդեպ իր սիրով, մասնավորապես, հայնրահայտ վարդագույն լճերով և Յորքի և Ֆլյորի թերակղզու վրա մի քանի վարդագույն լողափերով: Որոշ լողափերում ավազի վարդագույն հատիկները չափազանց հազվադեպ են և, հետևաբար, հազիվ նկատելի են, բայց մյուսներում դրանք լողափը վարդագույն են դարձնում, գրում է IFLScience-ը։
Գիտնականներն ավելի վաղ պարզել են, որ ավազին վարդագույն երանգ է հաղորդում ցողված նռնաքարը, որը փշրվել է քարերի վրա, սակայն գիտնականները ոչ մի կերպ չին կարողանում գտնել դրա աղբյուրը։ Սակայն նոր ուսումնասիրության ժամանակ գիտնականները որոշել են շտկել իրավիճակը, և աղբյուրը բացահայտելու փորձը նրանց տարել է հազարավոր կիլոմետրեր հեռու թաղված սառույցի մեջ անհավանական մի վայր, գրում է Ֆոկուսը։ Նռնաքարի ադյունահանման պայմանները հազվադեպ են Երկրի վրա, ուստի գիտնականները կենտրոնացել են պարզելու համար վայրերը, որտեղ կհայտնվի նռնաքարը, այնուհետև հետևել Ավստրալիայի լողափեր հասնելու դրա ճանապարհը:
Հարավային Ավստրալիայում նռնաքարի երկու աղբյուր են հայտնաբերել. Դրանցից մեկը հայտնվել է 514-490 միլիոն տարի առաջ, երբ մոտակայքում ձևավորվել է Ադելաիդայի ծալովի գոտին, մյուսը հայտնվել է 3,3-1,4 միլիարդ տարի առաջ, երբ առաջացել է Գաուլեր կրատոնը, որն այժմ կազմում է նահանգի կենտրոնը:
Իրենց ուսումնասիրության ընթացքում Ադելաիդայի համալսարանի թիմը լյուտեցիում-հաֆնիումի թվագրման համար լազերների կիրառման առաջամարտիկն էր: Օգտագործելով այս եղանակը՝ գիտնականները կարողացել են ցույց տալ, որ Հարավային Ավստրալիայի լողափերում նռնաքարի որոշ հատիկներն այս երկու աղբյուրներից որևէ մեկից չեն առաջացել: Սակայն, ամենատարածված նռնաքարերը 570-590 միլիոն տարեկան են:
Ըստ հետազոտության համահեղինակ Չարմեյն Վերհարթի՝ գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի լողափերի նռնաքարը չափազանց հին է՝ փլուզվող Ադելաիդայի ծալքավոր գոտուց, և չափազանց երիտասարդ՝ Գաուլեր կրատոնից:
Հայտնի է, որ նռնաքարի ձևավորման համար պահանջվում է բարձր ջերմաստիճան, և դա սովորաբար կապված է լեռնային գոտիների առաջացման հետ։ Գիտնականները հետադարձ հայացք են նետելպատմությանը և պարզել, որ կար ժամանակ, երբ Հարավային Ավստրալիայի ընդերքը համեմատաբար զով էր և ոչ լեռնային: Միևնույն ժամանակ, նռնաքարը ոչնչացվում է ծովային միջավայրի ազդեցության պատճառով, և, հետևաբար, չարժեր շատ հեռու նայել:
Ըստ հետազոտության համահեղինակ դոկտոր Սթեյն Գլորիի՝ գիտնականները պարզել են, որ Ֆլյերի թերակղզով ամբողջությամբ ծածկվող Ջերվիս հրվանդանի կազմավորումը պարունակում է 590 միլիոն տարվա վաղեմության խառը ավազ և նռնաքար, ինչը բավականին մոտ է գիտնականների փնտրածին։
Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ Հարավային Ավստրալիան այդ ժամանակ չափազանց պասիվ էր սեփական նռնաքար արդյունահանելու համար։ Թիմը կարծում է, որ այն իրականում եկել է Անտարկտիդայից, երբ այն միացվել է Ավստրալիային՝ իբրև վարկածային մայրցամաք Գոնդվանայի մաս:
Մենք առանձնապես շատ բան չգիտենք Անտարկտիդայի ժայռերի մասին, քանի որ մայրցամաքը ծածկված է անհավատալի քանակությամբ սառույցով, բայց ճիշտ տարիքի նռնաքարն արդեն հայտնաբերվել է Արևելյան և Արևմտյան Անտարկտիդան բաժանող Անտարկտիդայի լեռների ելուստում:
Գիտնականներըենթադրում են, որ միլիոնավոր տարիներ առաջ սառույցի փոխադրումները քայքայել են հիմնաքարը և «նռնաքարի բեռը» տեղափոխել հյուսիս-արևմուտք մինչև ներկայիս Ավստրալիայի սահմանը:
Ենթադրվում է, որ նռնաքարը ձևավորվել է Արևելյան Անտարկտիդայում երկրակեղևի խտացման ժամանակաշրջանում, որը լեռների հիմնական կառուցման առաջին փուլն էր։ Ըստ Գլորիի՝ ինքն ու իր գործընկերներն իրականում նախկինում անհայտ լեռնագոյացման խոշոր իրադարձություն են բացահայտել:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					