Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող, միայն իր փողի ու աթոռի իշխանությունը պահպանելուն կոչված մի փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնմալ ամեն ինչի, որի վկայությունն էր հունիսի 12-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով, հուևնիսի 12-ից հետո իրենք պայքարի վերադասավորման փուլ են մտել. «Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու: Բովանդակությունը մնացել է նույնը: Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի կազմակերպչական վերադասավորումներով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք, նաեւ մասնակից կլինեք»,-ասաց նա:

Սրբազանը նշեց, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները, մարդկանց տներից հանելով, վախեցնելով, սարսափեցնելով զուտ նրա համար, որ ճշմարտության համար պայքարի են դուրս եկել. «Նաեւ գործարարների վրա կան ճնշումներ: Բոլոր միջոցներով փորձում են վախեցնել մարդկնց, բայց ոչ ոք ոչ նահանջելո, ոչ ընկճվելու, ոչ պայքարի հրաարվելու միտում ունի: Այս ամենի պատասխանատուն մեկ մարդ է՝ կառավարության ղեկին նստող ստախոսն է եւ ոստիկանության գլխին գտնվողն այն մարդիկ, որոնք այդ հրմանները իրագործել են կամ տվել են: Մենք բոլոր փաստերևով հաղորդումներ կներկայացնենք; Այս ընթացքում բերման են ենթարկվել, ձերբակալվել ու կալանքի են ենթարկվել միայն քաղաքացիները, ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:


Նա հայտարարեց, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող իշխանության հեռացումը, հրաժարեցումը: