Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ամերիկայի գավաթում։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Կանադայի թիմին։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ)։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։

A խմբում ընդգրկված են նաեւ Չիլիի եւ Պերուի հավաքականները։