Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է Ամերիկայի գավաթի ռեկորդակիր՝ 35-րդ հանդիպումն անցկացնելով այդ մրցաշարում։
ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի առաջին խաղում Արգենտինան 2:0 հաշվով հաղթել է կանադացիներին, Մեսին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
Մեսին նաեւ առաջին արգենտինացին է, որը 7-րդ անգամ է մասնակցում Ամերիկայի գավաթին։
Արգենտինան Ամերիկայի գավաթը նվաճել է 15 անգամ։ 2021թ․ Ամերիկայի գավաթի եզրափակիչում Արգենտինան Անխել Դի Մարիայի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Բրազիլիային։