Ես ցանկացա գնալ Տավուշ մեր ժողովրդին հանդիպելու, տեղում հասկանալու իրավիճակը, միաժամանակ փորձելով տեսնել, թե այդ «ցանկապատ» ասվածը որտե՞ղ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:


«Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր, որտե՞ղ է գտնվում, որը մինչ այսօր տեսանյութերով, նկարներով չկա: Գնանք մեր աչքերով տեսնենք, համոզվենք՝ կա՞, թե՞ չկա: Ասում էր՝ Ոսկեպարում է՝, գնանք տեսնենք: Ամբողջ սահմանագծով կանցնենք»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի տարածվող ձայնագրություննրը, որտեղ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը վիրավորական արատահայտություններ է թույլ տալիս Բագրատ Սրբազանի հասցեին, նա ասաց, որ մեկնաբանություն չունի, ՀՅԴ-ն արդեն մեկնաբանել է: