Հունիսի 23-ին ամբողջ աշխարհը տոնում է Օլիմպիական օրը: Տոնը նպատակ ունի նպաստել սպորտի մասսայականացմանը և սպորտը կյանքի անբաժանելի մաս դարձնելու գաղափարի տարածմանը:

Համաշխարհային Օլիմպիական օրը սահմանվել է 1948 թվականին՝ ի նշանավորումն ժամանակակից Օլիմպիական խաղերի ծննդյան՝ 1894 թվականի հունիսի 23-ի, Փարիզի Սորբոն քաղաքում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչված է հին խաղերով, որոնք տեղի են ունեցել Հունաստանի Օլիմպիա քաղաքում, որտեղ անցկացվել են 293 Օլիմպիական խաղեր, որը հույների համար իրական սրբություն էր: