Դաղստանի Սերգոկալա շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի սպանված որդիներից մեկը՝ Օսմանը, Մախաչկալայում շինարարական բիզնեսով էր զբաղվում, հայտնում է Mash Telegram-ալիքը։

Նշվում է նաև, որ նա Իզերբաշի «Լիմոնադ» սրճարանի սեփականատերն էր և կապեր ուներ Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ Օմարովի երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հարձակմանը և ոչնչացվել։

Նրանց հայրը ձերբակալվել է։ Նրան կհեռացնեն աշխատանքից։