Զոհվել է առնվազն 13 մարդ, որոնց մեջ է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիայի քույրը, նրանք զոհվել են Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը։
Նրա տեղեկացմամբ՝ հարվածն ուղղված էր շարժման առաջնորդի տան վրա, որը գտնվում է Գազա քաղաքի արեւմուտքում, փախստականների ճամբարի մոտ։
Ապրիլի 10-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունըւ հաստատել էր, որ իսրայելցի զինվորականների հարվածից Գազայի հյուսիսի փախստականների ճամբարին զոհվել են Հանիայի երեք որդիները եւ չորս թոռները։ Իսրայելական բանակը պնդում է, որ Հանիայի բոլոր երեք որդիները՝ Ամիրը, Մուհամադը եւ Խազեմը, հանցակից են եղել ՀԱՄԱՍ-ի զինված ջոկատների գործունեությանը։ Հանիան հերքել է տվյալներն այն մասին, որ զոհվածները շարժման մեջ են գտնվել։