ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է «Ֆլորիդային» տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։
«Թիմային աշխատանք եւ տոկունություն. շնորհավորում եմ «Ֆլորիդա Փանթերզին» մրցաշրջանի հաջող ավարտի եւ Սթենլիի գավաթը պատմության մեջ առաջին անգամ նվաճելու առթիվ»,- X սոցիալական ցանցում գրել է Բայդենը։
Հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում «Ֆլորիդան» 4:3 ընդհանուր հաշվով հաղթեց «Էդմոնտոնին»։ 7-րդ խաղում «Ֆլորիդան» առավելության հասավ 2:1 հաշվով։