Հայաստանը երկու լողորդ կունենա Փարիզի Օլիմպիական խաղերում: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականից կմասնակցեն Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը, հաղորդում է Հայաստանի լողի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Լողորդների անունները թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Հայաստանի լողի ֆեդերացիայի մարզչական շտաբից: Լողորդները Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են ստացել սպիտակ քարտերով: Լողորդները որոշվել են ըստ վարկանիշային միավորների: Հայաստանի հավաքականի ամենաբարձր վարկանիշային միավորներն ունեն Արթուր Բարսեղյանը՝ 825 միավոր եւ Վարսենիկ Մանուչարյանը՝ 734 միավոր:
Հիշեցնենք, որ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը մասնակցել են նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
Փարիզ-2024-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, որից 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում:
Հրաձգություն՝
Էլմիրա Կարապետյան
Սպորտային մարմնամարզություն՝
Արթուր Դավթյան (հենացատկ)
Վահագն Դավթյան (օղակներ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝
Սլավիկ Գալստյան (67 կգ),
Մալխաս Ամոյան (77 կգ),
Արթուր Ալեքսանյան (97 կգ),
Ազատ ոճի ըմբշամարտ՝
Արսեն Հարությունյան (57կգ),
Վազգեն Թեւանյան (65 կգ):
Ծանրամարտ՝
Անդրանիկ Կարապետյան (89 կգ),
Գարիկ Կարապետյան (102 կգ)
Վարազդատ Լալայան (+102 կգ):
Բռնցքամարտ՝
Դավիթ Չալոյան (+92 կգ):
Լող՝
Արթուր Բարսեղյան
Վարսենիկ Մանուչարյան
Աթլետիկա՝
Երվանդ Մկրտչյան, որի մասնակցությունը պաշտոնապս դեռ հաստատված չէ: