Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ երկխոսությանը՝ հանուն գործի, դրա համար ոչ մի պայման չի պահանջվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, հատկապես գործի համար բանակցությունների՝ կոնկրետ արդյունքի հասնելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև զրույցի հնարավորության մասին։


«Մենք պատրաստ ենք երկխոսության այնքանով, որքանով պատրաստ են դրան մեր գործընկերները։ Դրա համար բացարձակապես ոչ մի պայման չի պահանջվում»,- հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու ցանկության մասին։