Անտարկտիկայի սառցաշերտը հալվում է նոր, տագնապ հարուցող ձևով: Այն չի հաշվառվում ապագա ծովի մակարդակի բարձրացումը կանխատեսելու համար օգտագործվող գիտական մոդելներում, ասվում է նոր հետազոտության մեջ, ինչը ենթադրում է, որ ներկայիս կանխատեսումները կարող են զգալիորեն թերագնահատել խնդիրը:
Բրիտանական Անտարկտիկայի ծառայության գիտնականները պարզել են, որ օվկիանոսի տաք ջուրը հոսում է սառցե շերտի տակ՝ իր «հողանցման գծով», այն կետում, որտեղ սառույցը բարձրանում է ծովի հատակից և սկսում լողալ, առաջացնելով արագացված հալում, մի բան, որը կարող է հանգեցնել անկման կետի, ասված է զեկույցում, որը հրապարակվել է Nature Geoscience հանդեսում:
Անջատման կետն այն շեմն է, որին հասնելիս համակարգը դուրս են բերում մի շարք աննշան փոփոխությունների հանգեցնող անվերադարձ կետի:
Սառույցի հալումն աշխատում է այսպես. Օվկիանոսի համեմատաբար տաք ջուրը բացում է սառույցի խոռոչները՝ հնարավորություն տալով ավելի շատ ջուր ներթափանցել, առաջացնելով ավելի շատ հալչում և ավելի մեծ խոռոչներ և այպես շարունակ: Օվկիանոսի ջերմաստիճանի աննշան աճը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ հալման աստիճանի վրա, պարզել են հետազոտողները: Քանի որ կլիմայի փոփոխությունը տաքացնում է օվկիանոսները, գործընթացն արագանում է:
«Դուք ստանում եք նմանատիպ ակնթարթային արձագանք», - CNN-ին պատմել է հոդվածի առաջատար հեղինակ, BAS-ի սառցե դինամիկայի հետազոտող Ալեքս Բրեդլին: Սա շրջադարձային պահ է թվում: Երբ այս վայրերում հալման քանակի չափազանց անսպասելի տեղաշարժ կարող են տեղի ունենալ»:
Այս շրջադարձային կետը կարող է դրսևորվել օվկիանոսներ՝ սառույցի ավելի արագ մուտքով, ինչը ներկայում ներառված չէ ծովի մակարդակի ապագա բարձրացման մոդելներում, նշել է Բրեդլին՝ ենթադրելով, որ «մեր ծովի մակարդակի բարձրացման կանխատեսումները կարող են նկատելիորեն իջեցվել»:
Ըստ հետազոտության՝ հետևանքներն անմիջապես չեն զգացվի, բայց դրանք կհանգեցնեն ծովի մակարդակի ավելի մեծ բարձրացման, որը տասնամյակներից մինչև հարյուրավոր տարիներ կկուտակվի ՝ սպառնալով աշխարհի ափամերձ համայնքներին:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրության մեջ ժամկետներ չեն նշվում՝ մասնավորապես, թե հատկկապես երբ կարող է լինել բեկումնային պահը: Չեն բերվում նաև թվեր, թե որքան կարող է լինել սպասվող ծովի մակարդակի բարձրացումը:
Սակայն տարածաշրջանը չափազանց կարևոր է։ Անտարկտիկայի սառցե շերտն արդեն տարեկան միջինը 150 միլիարդ մետրիկ տոննա սառույց է թափում: Ընդհանուր առմամբ համաշխարհային ծովի մակարդակը մոտ 58 մետրով բարձրացնելու համար Անտարկտիկան բավականաչափ ջուր է պարունակում: