Գերմանիայում ընթացող ֆուտբոլային Եվրո-2024-ում հունիսի 26-ին կավարտվի խմբային փուլը։ Վերջին հանդիպումները կանցկացնեն E եւ F խմբերում ընդգրկված թիմերը։
E խմբում Սլովակիան կմրցի Ռումինիայի, Ուկրաինան՝ Բելգիայի հետ։ 4 թիմերն էլ ունեն 3 միավոր։
Ռումինիան 3:0 հաշվով հաղթել է Ուկրաինային, 0:2 հաշվով պարտվել է Բելգիային եւ գոլերի տարբերությամբ առաջատարն է։
Երկրորդ տեղում է Բելգիան, որը նաեւ 0:1 հաշվով պարտվել է սլովակներին։ Ուկրաինան նաեւ 2:1 հաշվով հաղթել է Սլովակիային։
F խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նախորդ տուրում ապահոված Պորտուգալիան կմրցի Վրաստանի հետ, Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ։
Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել է Չեխիային, 3:0 հաշվով՝ Թուրքիային, որը նաեւ 3:1 հաշվով հաղթել է Վրաստանին։ Չեխիան Վրաստանի հետ խաղացել է ոչ ոքի՝ 1:1:
Եվրո-2024, երրորդ տուր
E խումբ
Սլովակիա - Ռումինիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)
Ուկրաինա - Բելգիա՝ 20:00
F խումբ
Չեխիա - Թուրքիա՝ 23:00
Վրաստան - Պորտուգալիա՝ 23:00