Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը։ Նախազգուշացումը տրվել է ԱԳ նախարար Անալենա Բերբոքի Իսրայել և Լիբանան կատարած այցից հետո:
Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը «չափազանց անկայուն է», իսկ Լիբանանի և Իսրայելի սահմանային գոտում հակամարտությունը կրկին սրվել է, և դրա հետագա սրումը չի կարելի բացառել։
Մեկ օր առաջ նմանատիպ նախազգուշացում էր արել Կանադայի ԱԳՆ-ն։ Կանադացիներին խորհուրդ է տրվել հեռանալ Լիբանանից «քանի դեռ կարող են», քանի դեռ առևտրային ավիաընկերությունները թռչում են: