ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, ո՛չ էլ նրան աջակցող Իրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր պատերազմով, սակայն այն կարող է բռնկվել իրենց կամքին հակառակ։

«Գլխավոր խաղացողներից ոչ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Իսրայելը պատերազմ չի ուզում: Ես չեմ հավատում, որ «Հըզբոլլահը» պատերազմ է ուզում: Լիբանանը հաստատ պատերազմ չի ուզում, քանի որ կլինի նրա հիմնական զոհը:

Ես չեմ հավատում, որ Իրանը պատերազմ է ուզում, մասամբ այն պատճառով, որ նա չի ցանկանում, որ «Հըզբոլլահը» կործանվի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Brookings վերլուծական կենտրոնում: