Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակը Սլովակիայի նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում համարում է արդար։
«Երբեմն ծանր է 11-մետրանոցից գոլ խփելը։ Կարիերայիս ընթացքում ավելի քան 200 անգամ իրացրել եմ 100-մետրանոց, բայց երբեմն լինում է շփոթմունք․ չգիտես՝ որ անկյունը հարվածել կամ կենտրոնով փորձել։
Այս տարի երկու անգամ եմ ձախողել 11-մետրանոցից, բայց այս անգամ մենք հաղթեցինք։ Կարծում եմ՝ ֆուտբոլը պետք է երբեմն արդար լինի, եւ այսօր Պորտուգալիան արժանի էր հաղթանակի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ռոնալդուն լրացուցիչ ժամանակում չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը սեյվ էր կատարել։
Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթել է 3:0 հաշվով։ Երեք սեյվ է կատարել «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան։
Պորտուգալիայի գոլերը խփել են Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշը եւ Բերնարդու Սիլվան։
Պորտուգալիան քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 1:0 հաշվով հաղթել է Բելգիային։